ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը

Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը
16.01.2021 | 22:01

Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, ըստ որի երեկ մոսկովյան «Царская охота» ռեստորանում Նիկոլ Փաշինանի կնոջն է փոխանցել ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով ժամանած կինը, որի ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել:

Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գրանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:

Դիտվել է՝ 3985

Մեկնաբանություններ